‘«Միկա» մարզադաշտը հանվել է հարկադիր աճուրդի’

1043

«Միկա» մարզադաշտը հանվել է հարկադիր աճուրդի

«Միկա» մարզական կոմպլեքսը («Միկա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը) հանվել է հարկադիր աճուրդի է հանվել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքի տվյալներով, մարզահամալիրի մեկնարկային գինը կազմում  է 9 045 000 000.0 դրամ է, իսկ աճուրդի վերջնաժամկետ է սահմանված սեպտեմբերի 4-

Նշենք, որ «Միկա» մարզադաշտը, ինչպես նաև նույնանուն ֆուտբոլային ակումբը պատկանում են գործարար Միխայիլ Բաղդասարովին:

Նշենք, որ համաձայն մամուլում շրջանառվող լուրերի վաճառվելու է նաև «Միկա» ակումբը:

Գործարարին պատկանող ձեռնարկությունները իրար հետևից կանգնում են ֆինանսական խնդիրների առջև: Նախ սնանկ հայտարարվեց «Արմավիա» ընկերությունը, այնուհետև վաճառվեց «Միկա ցեմենտ» ընկերությունը: Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը մտադիր է ձեռք բերել «Միկա Լիմիթիդ»-ի նավթային ակտիվները:

Նախորդ հոդվածը‘«Իլուրը» ցավակցում է Գագիկ Կիլիկյանին’
Հաջորդ հոդվածը‘Ֆերնանդո Տորեսի վերջնագիրը. 16 մլն «Չելսի»-ից հեռանալու համար ‘