‘«Միկա ցեմենտը» խոստանում է վճարել աշխատավարձերի գծով պարտքերը ‘

927

«Միկա ցեմենտ» գործարանի լրատվականի տեղեկատվության համաձայն, գործարանը կվերագործարկվի 2015 թվականի փետրվարին` Հայաստանում շինարարական սեզոնի մեկնարկից առաջ: «Աշխատակիցների հանդեպ ունեցած աշխատավարձային պարտավորությունների հիմնական մասը վճարված է, մյուս մասը կվճարվի մինչ սույն թվականի վերջը, պլանային աշխատանքների ժամանակահատվածում աշխատակիցները կստանան աշխատավարձ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան»,- նշել են մամուլի ծառայությունից: Գործարանում աշխատում է 410 մարդ:

Նշենք, որ «Միկա Ցեմենտի» արտադրության ծավալներն սկսեցին անկում ապրել 2009: Գործարանի նախկին սեփականատերը Միխայիլ Բաղդասարովն է: Այնուհետև «Միկա ցեմենտի» գույքը գրավադրվել էր «ՎՏԲ Հայաստան» բանկի վարկի գծով պարտքի դիմաց: Ընկերությունը 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունը չի հրապարակել, սակայն նախորդ հաշվետվություններից երևում է, որ ձեռնարկության պարտքերը սրընթաց աճում էին վերջին տարիներին: 2012 թվականին վնասը գերազանցել է 2,3 մլրդ դրամը` 2011 թվականի 22 մլն դրամի, 2010 թվականի  19 մլն դրամի և 2009 թվականի 5,6մլն դրամ դիմաց:

Նախորդ հոդվածը‘Լուիս Էնրիկեն Պիկեին կազմից դուրս է թողնում կարգապահական նկատառումներով’
Հաջորդ հոդվածը‘ ԲԿՄԱ-ն Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլի հավակնորդ’