‘Միկելի հայրը առևանգվել է Արգենտինայի դեմ խաղից առաջ’

1519

Նիգերիայի հավաքականի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը պատմել է, որ իր հայրն առևանգվել է Արգենտինայի դեմ խաղից առաջ:

Ֆուտբոլիստն այդ մասին իմացել է հանդիպման մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ:

«Ես չգիտեի ինչ անել, բայց նաև չէի կարող չմասնակցել խաղին և հուսախաբ անել 180 մլն նիգերիացիներին: Ես պարտավոր էի խաղադաշտ դուր գալ և ներկայացնել իմ երկիրը:

Բացի այդ, առևանգիչներն ինձ սպառնացել էին, որ կսպանեն հորս, եթե ինչ-որ մեկն իմանա այդ մասին: Ոչինչ չասացի մարզչին, որպեսզի դա վատ չանդրադառնա թիմի վրա»,- Միկելի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Նշենք, որ դեպքից մեկ շաբաթ անց ոստիկաններն ազատել են Միկելի հորը:

Նախորդ հոդվածը‘Արգենտինայի հավաքականը կարող է գլխավորել Պոչետինոն կամ Սիմեոնեն’
Հաջորդ հոդվածը‘Էմերին հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպանի ծառայություններով’