‘
Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ չի մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
«Օգոստոսի 9-ին հանդիպել եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկել ենք Օլիմպիական ցիկլի վերաբերյալ մեր ծրագրերը:
Ցավոք, Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը չեմ կարող մասնակցել, քանի որ հայտացուցակն արդեն հաստատված է: 2019 թվականին կփորձեմ առաջին փորձից Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել, եթե, իհարկե, ոչ ոք չխոչընդոտի մեզ:
Ստացել եմ Օլիմպիական կոմիտեի նախագահի աջակցությունը: Սա առաջին կարևոր քայլն է գորգ վերադառնալու համար»,- գրել է Հարությունյանը:
‘