Միհրան Հարությունյանի 5-րդ հաղթանակը MMA-ում

52

Միհրան Հարությունյանը մեկ տարվա դադարից հետո հաղթական վերադարձ ունեցավ խառը մենամարտերի ութանկյուն:

ԱՄՆ-ում տեղի ունեցած մենամարտում հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոնը մրցեց ամերիկացի Արթուրո Էրնանդեսի հետ եւ հաղթեց երրորդ ռաունդում։

Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 6 մենամարտ, տարել 5 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:

Նախորդ մենամարտը տեղի էր ունեցել 2021 թվականի ապրիլի 6-ին Մոսկվայում անցկացված  Eagles FC 35 մրցաշարում, որտեղ Հարությունյանը 3 րոպեում հաղթել էր ռուսաստանցի Ախմեդխան Ախմեդովին:

Արթուրո Էրնանդեսը MMA-ում տարել է 4 հաղթանակ, կրել 6 պարտություն:

Նախորդ հոդվածըԲայդեն․ ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե պետք լինի
Հաջորդ հոդվածըԿիսիդա․ Ճապոնիան և ԱՄՆ-ը չեն ճանաչում ստատուս-քվոյի ուժային փոփոխությունը՝ որտեղ էլ լինի