‘Միհրան Հարությունյան. Այս ամենը աղբ է ‘

3285

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, եզրափակչից հետո խոսելով կատարված մրցավարական անարդարությունից, այն անվանեց «կեղտ»։

«Չեմ ուզում համեստ թվալ, այս ամենն աղբ է։ Չեմ ուզում այստեղ լինել, այս ամենի մեջ։ Ուզում եմ թողնել և հեռանալ, սպորտն արդեն ինձ հետաքրքիր չէ», — ՀԱՕԿ լրատվական բաժնի փոխանցմամբ՝ ասել է Հարությունյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Միհրան Հարությունյանն ուժերը չափում էր սերբ Դավոր Ստեֆանեկի հետ. մրցավարները հաղթանակը տվեցին սերբին։

Նախորդ հոդվածը‘Հարտը կարող է «Բորուսիա» տեղափոխվել’
Հաջորդ հոդվածը‘Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ մարզաշապիկի վրա քառօրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի լուսանկարով’