‘Միհրան Հարությունյան. «Ինձ փրկում է միայն այն միտքը, որ իմ ժողովուրդն ինձ հետ է» ‘

2551

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը մեկնաբանել է իրավիճակը: Ինչպես հայտնի է, խայտառակ մրցավարության պայմաններում Միհրանը զրկվեց ոսկե մեդալից:

«Կողոպտեցին իմ երկիրը, իմ ժողովրդին, այն մարդկանց, ովքեր սիրում են սպորտը: Հիմա ես մեծ ցավ եմ ապրում: Ինձ փրկում է միայն այն միտքը, որ իմ ժողովուրդն ինձ հետ է: Ինձ գրում ու քաջալերում են:

Գոտեմարտից հետո չէի ցանկանում որևէ կապ ունենալ սպորտի հետ, քանի որ չեմ ցանկանում այլևս տեսնել 55-ամյա հորս արցունքները, հարազատներիս ապրումները:

Հիմա պետք է հանգստանամ: Որոշ ժամանակ անց վերջնական կհասկանամ, թե ինչ պետք է անեմ»,- ասել է Միհրան Հարությունյանը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն հաստատեց, որ Բրավոն տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»’
Հաջորդ հոդվածը’35 մլն եվրո. «Սիթի»-ն կհրաժարվի Հարտի ծառայություններից’