‘ Միյատովիչ. Լրագրողների նկատմամբ բռնությունն անընդունելի է’

968

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն է հայտնել փետրվարի 12-ին Երևանում իրազեկման ակցիայի լուսաբանման ընթացքում ոստիկանների կողմից լրագրողների գործունեությանը խոչընդոտելու առնչությամբ:

«Բռնությունը լրագրողների նկատմամբ անընդունելի է: Հատկապես տագնապ է հարուցում այն փաստը, որ Ոստիկանության աշխատակիցները, որոնք պատասխանատու են լրագրողներին աջակցելու և պաշտպանելու համար, նրանց դեմ ուժ են կիրառել», — գրել է Միյատովիչը Հայաստանի իշխանություններին հղած նամակում:

ԵԱՀԿ ներկայացուցիչն իշխանություններին կոչ է արել միջադեպի մանրակրկիտ և թափանցիկ քննություն անցկացնել և հնարավորինն անել` ապագայում ԶԼՆ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության ոչ իրավական գործողություններից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ խոչընդոտվել են iLur.am կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանի եւ ՉԻ-ի լրագրող Անի Գեւորգյանի աշխատանքը, վերջինիս հանդեպ նաեւ բռնություն է կիրառվել:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է ԵԿՄ համագումարը’
Հաջորդ հոդվածը‘Բանակում չծառայած Տարոն Մարգարյանը՝ ԵԿՄ նախագահության անդամ’