‘Մինո Ռայոլան գնել է Ալ Կապոնեի առանձնատունը’

1780

Գործակալ Մինո Ռայոլայի համար այս ամառն իսկապես ֆինանսապես շատ արդյունավետ էր, մանավանդ երբ վերջերս Պոլ Պոգբային վաճառեց  «Ման. Յունայթեդին»: Այս գործարքից հետո նա իրեն «փոքրիկ շռայլություն է թույլ  տվել» եւ 7 մլն ֆունտով գնել է Ալ Կապոնեի նախկին առանձնատունը:

48-ամյա սուպեր գործակալը, ով Պոգբայի գործարքից առաջ նաեւ երկու տպավորիչ գորարք նույնպես կատարել էր (Զլատան Իբրահիմովիչի եւ Հենրիխ Մխիթարյանի), իսկ առանձնատան մասին առավել շատ սկսեց մտածել այն ժամանակ, երբ Ժոզե Մոուրինյոյին համոզեց 100 մլնով գնել Պոգբային:

Եվ Ռայոլան ժամանակ չկորցրեց, որպեսզի իր ամառային վաստակը ներդնի հարավային Ֆլորիդայում անշարժ գույք ձեռք բերելու մեջ, որը նախկինում պատկանում էր հանցավոր խմբի տխրահռչակ անդամին:

Ալ Կապոնեն այդ տունը գնել էր 1928 թվականին 40 000 դոլարով, սակայն 2015-ին այն վերակառուցելու համար պահանջվեց ավելի քան 1 մլն ֆունտ գումար:

Ալ Կապոնեի մահից հետո՝ 1947թ, այն անցավ նրա ընտանիքին: 1970-ականներին նրա ընտանիքը որոշեց վաճառել բնակարանը Հենրի Մորիսոնին՝ Delta Airlines-ի օդաչուին:

Նախորդ հոդվածը‘Եվրոպական Օլիմպիական կոմիտեի ղեկավարը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Ռիո-2016. Մեդալային հաշվարկ. Հայաստանը զգալիորեն առաջադիմել է’