‘Մինո Ռայոլա. Հենրիխ Մխիթարյանը ցանկություն է հայտնել հեռանալ «Բորուսիայից» ամռանը, երբ կավարտվի մրցաշրջանը’

647

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան ասել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանը չի տեղափոխվի այլ ակումբ, իսկ ամռանը` բացառված չէ:

«Մեծ ֆուտբոլիստները երբեք ձմռանը չեն փոխում իրենց ակումբը: Հենրիխը ցանկություն է հայտնել հեռանալ «Բորուսիայից» ամռանը, երբ կավարտվի մրցաշրջանը: Տեսնենք, թե ինչ կլինի»,- Ռայոլայի խոսքը մեջբերված է «Calciomercato.it»-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը», իսկ «Բորուսսիայի» ղեկավարությունը պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել հայ ֆուտբոլիստին:

Նախորդ հոդվածը‘Վալդանո. «Մեսսիի և Նեյմարի հետ տրիոյում Սուարեսը մի փոքր օտար մարմին է հիշեցնում»’
Հաջորդ հոդվածը‘«Շրջանառության հարկի» թեմայով ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ չի անցկացնի’