‘Մինո Ռայոլա. «Մխիթարյանի խաղաոճը համապատասխանում է «Յուվենտուս»-ին, նա կարող է դառնալ աշխարհի 10 թոփ-ակումբներից մեկի մասը»’

805

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան մեկնաբանել է ֆուտբոլիստի` Թուրինի «Յուվենտուս»-ի ուշադրության կենտրոնում հայտնվելու հանգամանքը:

«Մխիթարյանի խաղաոճը համապատասխանում է «Յուվենտուս»-ին, նա կարող է դառնալ աշխարհի 10 թոփ-ակումբներից մեկի մասը: Սակայն ինձ համար դժվար է պատկերացնել, որ «Բորուսիա»-ն կահամաձայնի բաժանվել Մխիթարյանից:

Հենրիխը կկարողանա զարդարել Ա Սերիան: Տեսնենք` կհայտնվի արդյոք նա Իտալիայում»,- Ռայոլայի խոսքեը մեջբերում է Football Italia-ն:

 

Նախորդ հոդվածը‘Չեխիայի ԱԳ նախարար. «Իսլամական պետությունը» իրական վտանգ է սպառնում Եվրոպային’
Հաջորդ հոդվածը‘Մեսսի.«Ես չեմ կառավարում «Բարսելոնա»-ն: Ընդամենը խաղացող եմ»’