‘Մինո Ռայոլա. ««Յուվենտուսի» նորեկներից կարող է լինել Հենրիխ Մխիթարյանը»’

617

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան նշել է, որ ֆուտբոլիստը «Յուվենտուսում» կարող է փոխարինել ֆրանսիացի Պոլ Պոգբային: Իտալական ակումբի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի քանի սուպերակումբներ:

«Եթե «Յուվենտուսը» որոշի վաճառել Պոգբային, ապա նրա տրանսֆերից ստացած գումարով կարող է ամրապնդել կազմը և պայքարել Չեմպիոների լիգայում հաղթելու համար: «Յուվենտուսի» նորեկներից կարող է լինել Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստի և «Բորուսիայի» միջեւ կապը թուլացել է: Նրա տրանսֆերի հարցով առաջխաղացում կա, սակայն «Բորուսիան» հրաժարվել է նրանից բաժանվել ձմռանը»,- Ռայոլայի խոսքը փոխանցում է ESPN-ն:

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» հետաքրքրվում է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով  հայ կիսապաշտպանն իտալական ակումբ կարող է տեղափոխվել ամռանը:

Նախորդ հոդվածը‘Տոնակատարությունները հենց նրա համար են, որ զոհված զինծառայողների հարազատների վիշտը նաև հանեն. Ս.Օհանյան («Հրապարակ»)’
Հաջորդ հոդվածը‘Ապրիլին Հայաստանում համաներում կհայտարարվի. «ՉԻ»’