‘Մինչև տարեվերջ Գորիում կվերականգնվի Ստալինի արձանը’

923

Ստալինի ամենանշանավոր՝ Գորիի կենտրոնական հրապարակի  արձանը, որը Վրաստանի իշխանությունների որոշմամբ հանվել է 2010 թ., կվերականգնվի  մինչև այս տարվա դեկտեմբերի 21-ը, գրում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով Գորիի քաղաքապետարանի  աշխատակցին:

Սկզբում իշխանությունները հավաստիացնում էին, թե  հուշարձանը կտեղափոխվի Ստալինի տուն-թանգարանի տարածք, որը մի քանի հարյուր մետր հեռու է կենտրոնական հրապարակից, սակայն լրագրողներն այն հայտնաբերել էին Գորիից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ինչ-որ հին շինության ավերակներում: Դրանից հետո Վրաստանի իշխանությունները հայտարարեցին, թե նախատեսում են Ստալինի արձանի փոխարեն՝ Գորիի հրապարակում տեղադրել 2008 թ. օգոստոսյան իրադարձությունների և ստալինյան բռնությունների զոհերի հուշարձան, իսկ «առաջնորդի» արձանը վերականգնել մինչև նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 21-ը, և տեղափոխել նրա տուն-թանգարան:

Ստալինի հուշարձանները Վրաստանի տարբեր քաղաքներում վերականգնելու թույլտվությունը տրվել է 2012 թ. հոկտեմբերի 1-ին խորհրդարանական ընտրություններում ներկա վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական դաշինքի հաղթանակից հետո: Արդեն երկու հուշարձան վերականգնվել է Կախեթիում: Ի նշան բողոքի՝ տարեսկզբին «առաջնորդի» արձանները ներկվել էին կարմիր գույնի ներկով, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘«Էրեբունի» թանգարանում բացվել է Խալդ աստծո տաճարին հանդիպակաց պալատի պահպանված մասը’
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկել են Իսրայելի և Պաղեստինի խաղաղ բանակցությունները’