‘Մինչ այժմ չեն կարողանում մոտենալ խոցված ուղղաթիռին’

1712

Zham.am-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ հայկական կողմին մինչ այժմ չի հաջողվում մոտենալ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին, քանի որ ադրբեջանցիները տարածքը կրակահերթի տակ են պահում: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վիճակը համեմատաբար կայուն է:

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Անձնակազմի անունները հայտնի են. ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտՍարգիս Նազարյանը: Մինչ այժմ պաշտոնապես հաստատվել է միայն նրանցից մեկի՝ ուղղաթիռի հրամանատարի մահը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ Աժ արտահերթ նիստ’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ արտահերթ նիստ. Ուղիղ’