‘
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 17-ին կժամանեն Երևան: Նախատեսվում է նրանց հանդիպումը Սերժ Սարգսյանի և Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս մասին Թվիթերում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Ամենայն հավանականությամբ՝ այցի նպատակը Ֆրանսիայում հոկտեմբերի վերջին կայանալիք Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստումն է:
‘