‘
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամենամոտ ժամանակներս կայցելեն տարածաշրջան:
Այդ մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնիեն` չնշելով այցի ստույգ օրը:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան էին այցելել Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպումից առաջ:
‘