‘Մինսկում անհայտ անձինք կտրել են ընդդիմադիր ակտիվիստուհու մազերը’

637

Մինսկում անհայտ անձինք հարձակվել են «Եվրոպական Բելառուս» ընդդիմադիր շարժման ակտիվիստ Յուլյա Ստեպանովայի վրա և բռնի կերպով կտրել աղջկա մազերը: Այս մասին հայատնի է դարձել Вясна իրավապաշտպան կազմակերպության տարածած հայտարարությունից, գրում է Lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 14-ի գիշերը, Ստեպանովայի տան շքամուտքի մոտ: Անհայտ չարագործները  հարձակվել են երիտասարդ աղջկա վրա, ոլորել ձեռքերն ու կտրել մազերը, այնուհետև բերանքսիվայր ձյան մեջ նետել Ստեպանովային և հեռացել:

Իրավապահ մարմինների հետ զրույցի ժամանակ աղջիկը  հայտնել է նաև, որ իրեն հայհոյել են և սպառնացել՝ պահանջելով վերջ տալ քաղբանտարկյալների ընտանիքների համար արվող բարեգործական նախաձեռնություններին (Յուլյան սոցցանցերի միջոցով անհրաժեշտ իրեր է հավաքում քաղբանտարկյալների ընտանիքների համար):

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ-ն առայժմ ոչ հերքում, ոչ էլ հաստատում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների սպասվող հանդիպման լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է Ստեփանակերտի (Խոջալուի) օդանավակայանի գործարկման պայմանները’