Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հուսով է, որ Եվրամիության երկրների առաջնորդները «նոր ազդակ կհաղորդեն» Ռուսաստանի Բանկի սառեցված ակտիվներից հաջակցություն Ուկրաինայի միջոցներ ուղղելու բանավեճին։
Այդ մասին նա հայտարարել է Financial Times թերթին տված հարցազրույցում։
Ըստ Միշելի՝ «լուրջ քաղաքական շահագրգռություն կա այդ հարցում առաջընթաց արձանագրելու կապակցությամբ»։ «Դա պետք է արվի իրավական սկզբունքներին համապատասխան»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
«Ես չեմ կարծում, թե դա միայն ԵՄ-ն պետք է անի,- իր հերթին՝ Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է շրջակա միջավայրի և օվկիանոսների հարցերով եվրահանձնակատար Վիրգինյուս Սինկյավիչյուսը։- Մեզ առնվազն պետք է միանան G7-ի մյուս երկրները»։
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ երկրները սառեցրել են ՌԴ ԿԲ-ի 300 մլրդ եվրո ակտիվները և ռուսաստանցի գործարարների՝ առնվազն 20 մլրդ եվրո ակտիվները։
Փոխանցում է tass.ru-ն։