‘
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին մեկնաբանել է «Բունդեսլիգայի» «Հոֆենհայմ» — «Բայեր 04» խաղում գրանցված Կիսլինգի «ուրվական գոլը»: «Գոլի արձանագրման ավտոմատ համակարգը միայն ֆիքսում է, գնդակն հատել է թե՞ ոչ դարպասային գիծը: Բայց եթե «Բայերն» ու «Հոֆֆենհայմը» որոշեն վերախաղարկել հանդիպումն, դա կլինի «ֆեյր-փլեյի» դրսևորման յուրահատուկ ժեստ», — նշել է Պլատինին:
‘