‘Միշել Պլատինի. «Ես բազմաթիվ խոսակցությունների զոհ դարձա, որոնք տարածել է ՖԻՖԱ-ի ներքին հետաքննությունների բաժինը»’

832

ՈԻԵՖԱ-ի նախագա Միշել Պլատինին հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքներն այն մասին, որ ինքը կաշառք է ստացել Ռուսաստանին և Քաթարին համապատասխանաբար Աշխարհի 2018թև 2022 թվականների առաջնությունների կազմակերպման իրավունքն ստանալու հարցում օգնելու համար։ Որոշ պարբերականների հաղորդմամբ՝ Պլատինին դրա դիմաց Ռուսաստանի նախագահից ստացել էր Պաբլո Պիկասոյի նկարներից մեկը: 

«Ես քվեարկել եմ Ռուսաստանի և Քաթարի օգտին, քանի որ այն աշխարհամասերը, ուր գտնվում են այդ երկրները, նախկինում չեն հյուրընկալել Աշխարհի առաջնությունը։ Ես բացարձակապես անմեղ եմ, դրա դիմաց ո´չ Պիկասոյի նկար եմ ստացել, ո´չ ոսկու ձուլակտորներ, ո´չ նավթ, ո´չ էլ գազ։ Ես բազմաթիվ խոսակցությունների զոհ դարձա, որոնք տարածել է ՖԻՖԱ-ի ներքին հետաքննությունների բաժինը»,-Պլատինիի խոսքերն է մեջբերում ֆրանսիական «20 minutes» պորտալը՝ հղում կատարելով «Եվրոպա 1» ռադիոկայանին։

Նախորդ հոդվածը‘Հ.Աբրահամյանը նաիրիտցիներին առաջարկել է, որ իրենք էլ ներդրողներ գտնեն’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Դժվար է կանխատեսել հանդիպման ելքը նման մրցակցի հետ դիմակայությունում»’