ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կարծիքով՝ չնայած կոլեկտիվ Արևմուտքի ճնշմանը, կարևոր է շարունակել բաց լինել երկխոսությունների համար։ Նա կոչ է արել շարունակել զարգացնել միջազգային կապերը։
«Կաևոր է այսուհետև նույնպես բաց լինել այլ պետությունների հետ երկխոսության համար և ամրացնել միջազգային կապերը՝ ի հեճուկս Արևմուտքի կոլեկտիվ ճնշման»,- ասել է Միշուսինը Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ելույթ ունենալիս։
«Մեր միությունը հուսալի հիմք է եվրասիական ամբողջ տարածաշրջանի զարգացման համար։ Միասին՝ մենք դրական արդյունքների կհասնենք՝ ի շահ մեր քաղաքացիների բարեկեցության»,- ասել է վարչապետը։
Փոխանցում է tass.ru-ն։