Միշուստին․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները լրջորեն հարվածում են դրանց հեղինականերին

153

Ռուսաստանի դեմ ապօրինի պատժամիջոցները խփում են հենց իրենց հեղինակներին, մինչդեռ ռուսաստանյան տնտեսությունը հարմարվում է դրանց, հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ երեքշաբթի օրը տեսակապով դիմելով «Տնտեսական համագործակցություն․ հայրենակիցները և Ռուսաստանի շրջանները։ Պատասխանելով ժամանակի մարտահրավերներին» թեմատիկ համաժողովի մասնակիցներին։

«Աննախադեպ պատժամիջոցներն այն ճանապարհն են, որ ընտրել են ոչ բարեկամ երկրները։ Բայց այս պայմաններում էլ ռուսաստանյան տնտեսությունը հարմարվելու ունակություն է դրսևորում։ Միակողմանի և միջազգային իրավունքի տեսակետից բացարձակապես ոչ օրինական սահմանափակումները լուրջ վնաս են հասցնում նրանց, ովքեր դրանք նախաձեռնել են»,- նշել է վարչապետը։

Արևմուտքի կողմից լուրջ ճնշումների և ռուսական մշակույթը փոխելու փորձերի ֆոնին՝ ՌԴ իշխանությունների համար հատկապես կարևոր է աջակցել հայրենակիցներին, շեշտել է Միշուստինը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱլկարասը ստացել է աշխարհի առաջին ռակետի գավաթը
Հաջորդ հոդվածը«Հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր՝ ավելի քան 15 հազար մարդ է կամավորագրվել