‘ՄԻՊ. ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները՝ վկայակոչելով միջոցների սղությունը’

752

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության վերաբերյալ հայտարարել է, որ ԴԱՀԿ-ն չի կատարում իր պարտականությունները: «Արմենպրես»-ին տրամադրած հաղորդագրությունում օմբուդսմենը նշում է. «Արդեն յոթ ամիս է, ինչ Նելլի Ստեփանյանը չի կարողանում մուտք գործել իր բնակարան Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով։ Օրենքի համաձայն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը պարտավոր է երկու ամսվա ընթացքում ապահովել վճռի պահանջի կատարումը՝ օգտագործելով պարտատիրոջ և/կամ պարտապանի միջոցները։ Սակայն արդեն յոթերորդ ամիսն է, ինչ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը չի կարողանում միջոցներ գտնել կատարողական գործողություններն իրականացնելու համար, չնայած նրան, որ Նելլի Ստեփանյանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել բանվորական ուժ և տեխնիկական միջոցներ։ Այդուհանդերձ ծառայության աշխատակիցները անտեսել են նրա առաջարկը՝ այդպես էլ չկատարելով օրենքի պահանջը։

Ամիսներ շարունակ ԴԱՀԿ ապահովող ծառայության անգործության արդյունքում Նելլի Ստեփանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր իրավունքները վերականգնելու խնդրանքով։

Գործն ուսումնասիրելով՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում»։

Նախորդ հոդվածը‘Արտաշես Գեղամյանը ստախոս, բամբասկոտ, դհոլի պես դատարկ մարդ է’
Հաջորդ հոդվածը‘Վալդանո. Գվարդիոլան ֆուտբոլի Սթիվ Ջոբսն է’