‘ՄԻՊ. Էլեկտրաէներգիայի տատանումների դեպքերի հետևանքով որոշ սպառողներ կրել են ֆինանսական վնասներ’

925

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հերթական զեկույցը: Այն անդրադառնում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ոլորտում արձանագրված թերացումներին ու դրական զարգացումներին:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումներն ու դրական զարգացումները.

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

  • Բազմաթիվ քաղաքացիներ մտահոգություն են հայտնել էլեկտրաէներգիայի շարունակական տատանումների, դրա հաճախակի ու կարճատև մարումների, ինչպես նաև դրանից բխող հետևանքների վերաբերյալ:
  • Մտահոգիչ է, որ 2012 թվականի ընթացքում չեն ընդունվել ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության և ռիսկայնությունը որոշող չափանիշները:
  • Սյունիքի մարզի սահմանամերձ Քաջարան և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի շրջակա 4 տարածքները գերակա հանրային շահ ճանաչելու կապակցությամբ շահագրգիռ անձանց մասնակցությամբ չեն իրականացվել պատշաճ հանրային քննարկումներ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

  • Ընթացիկ տարում եղել են էլեկտրաէներգիայի տատանումների կամ խափանման բազ­մա­թիվ դեպքեր, որոնց հե­տևան­­քով որոշ սպառողներ կրել են նաև ֆինանսական վնասներ:
  • Հանրապետությունում գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հաշ­վիչների այլընտրանքային լա­բորատորիաների բացակայությունն որոշակի խնդիրներ է ստեղծել սպառողների համար:
  • Բավարար միջոցներ չեն ձեռնարկվել քաղաքացիների շուրջօրյա ջրամատակարարման խնդիրը լիարժեք լուծելու համար:
  • Մտահոգիչ է Հանձնաժողովի թիվ 95-Ն որոշման համաձայն` առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցմանը նախորդող տարվա դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին՝ ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսը հաշվառքի խախտման ամսում մատակարարված գազի քանակի որոշման համար հիմք ընդունելը:

Արձանագրված դրական զարգացումները 

  • 2012 թվականի դեկտեմբերի 27-ին ուժի մեջ են մտել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Էներգետիկայի պետական տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից անցկացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» համապատասխանաբար թիվ 1568-Ն և թիվ 1569-Ն որոշումները:
  • Ողջունելի է այն փաստը, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ձեռնարկած ջրային համակարգի կազմակերպությունների գործունեության մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ և իրականացվում են ընկերությունների կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների որակի ցուցանիշների վերաբերյալ հանձնաժողով ներկայացվող եռամսյակային տեղեկատվությունների վերլուծության, իսկ անհրաժեշտության դեպքում` տեղում ուսումնասիրություններ կատարելու միջոցով:
  • Ողջունելի է այն, որ Հանձնաժողովը ծանոթացրել է սպառողներին իրենց իրավունքներին` հանձնաժողովի վեբ-կայքում տեղադրելով իր որոշումները, լրատվամիջոցներով պարբերաբար հանդես է եկել պարզաբանումներով, սպառողների իրավունքների ու պարտա­կանությունների վերաբերյալ բուկլետներ հրապարակելու խնդրում աջակցել է հասարակական կազմակերպություններին:

Նախորդ հոդվածը‘Ճամբարակցի Սահակ Սահակյանի բուծած ջայլամները լիովին ընտելացել են տեղանքին’
Հաջորդ հոդվածը‘Իվետա Տոնոյան. Գագիկ Ծառուկյանը «Արմավիա» ընկերությունը գնելու ցանկություն չի ունեցել և չունի’