‘ՄԻՊ-ը՝ ԱՆ-ին, ԱՆ-ն՝ ՄԻՊ-ին, ՄԻՊ-ը՝ ԱՆ-ին’

1011

Առնվազն զարմանալի է առողջապահության նախարարության անհամաձայնությունը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից Երեխայի պետական հավաստագրի ծրագրին առնչվող հուլիսի 30-ին կատարած հայտարարությանը, ըստ որի «առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի՝ երեխաների հարցերով  խորհրդական Լիլիթ Բանդուրյանը:

Նա նշել է, որ բոլորն են տեղյակ, թե ինչ իրավիճակ է տիրում հիվանդանոցներում եւ այդ մասին են վկայում նաեւ այն բազմաթիվ զանգերը, որ ստանում է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարությունը տարածելուց հետո  մինչ օրս: «Բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուրը իր անհատական օրինակով, փաստում են, որ իսկապես խնդիրը առկա է: Եվ շատ լավ է, որ խնդիրը բարձրաձայնվում է եւ հույս էին հայտնում, որ հայտարարությունից հետո ոլորտի պատասխանատուները շատ ավելի զգոն կլինեն փորձելով անել հնարավորինս խնդիրը կարգավորելու եւ երեխաների անվճար բուժօգնությունը կազմակերպելու համար»,- ասել է Բանդուրյանը: Ինչ վերաբերում է հայտարարության մեջ արված առանձին կետերին, համաձայնեց, որ այն հիվանդանոցը որտեղից մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը առավել շատ թվով բողոքներ է ստացել ենթակա է մարզպետարանին եւ ավելացրեց. «Բայց նույն առողջապահության նախարարության աշխատակազմի կանոնադրությամբ, որը հաստատվել է ՀՀ կառավարության որոշմամբ պետական առողջապահական գործակալությունում պետք է վերահսկի եւ անհրաժեշտության դեպքում նաեւ պատասխանատվության  միջոցներ ձեռնարկվի օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների ոչ պատշաճ մատուցման համար»:

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը արձագանքելով ՄԻՊ-ի կողմից բարձրաձայնվող խնդրին ես մեկ անգամ հիշեցրել էր, որ Երեխայի պետական հավաստագրի ծրագիրը ֆինանսավորում եւ երաշխավորում է 0-7 տարեկան երեխաների հիվանդանոցային, այլ կերպ ասած` շուրջօրյա հսկողություն պահանջող բուժօգնությունը: «Տեղեկատվությունը զետեղված է հավաստագրի դարձերեսին, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Ինչ վերաբերում է արտահիվանդանոցային բուժօգնությանը, ապա պետության կողմից այն ապահովվում եւ ֆինանսավորվում է երեխային սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում»,- ասված էր պատասխան արձագանքում:

  

Նախորդ հոդվածը‘Օբամայի առաջարկով՝ ԱՄՆ ՌՕՈՒ-ն ղեկավարը կարող է լինել կին’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի գործ». Տուժող կողմը պնդում է` ոչնչացվել են հանցագործությանն այլ անձանց մասնակցության մասին վկայող ապացույցները’