‘ՄԻՊ-ը ավագանու միջադեպի հարցով դիմել էր դատախազություն’

1928

‘

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ «Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության կին անդամների նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով»:

ՄԻՊ-ը նշել է նաեւ, որ ստացվել է պարզաբանում այն մասին, որ արդեն իսկ իրականացվում է նյութերի նախապատրաստում Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակում: Այս մասին գրավոր տեղեկացվել է Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փստանջյանը:

«Քրեական վարույթի հարց է բարձրացվել նաեւ միջադեպի ընթացքում Երեւանի ավագանու նիստը լուսաբանող լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ»,- ասված է ՄԻՊ հայտարարության տեքստում:

 

‘

Նախորդ հոդվածը‘Սերգո Տոնոյան. «Հայկական կրթություն»’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլաս Մադուրոն Ամերիկաների գագաթնաժողովում անցանկալի անձ է’