‘
Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը (նա այդ պաշտոնը ստանձնել է Թոմաս Համմերբերգից հետո): Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ, ինչպես նաև մասնակցել է խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով բարձրաստիճան կոնֆերանսի: Վաղը Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Նիլս Մուիժնիեկսը միասին կայցելեն Սիրիայից ներգաղթած փախստականների կացարան՝ սիրիահայերի խնդիրներին անձամբ ծանոթանալու նպատակով: Սիրիահայերի կացարան այցից անմիջապես հետո՝ ժամը 16.20-ին, Օմբուդսմենի գրասենյակում տեղի կունենա ամփոփիչ մամուլի ասուլիս՝ նվիրված Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին, Հայաստանի Օմբուդսմենի հետ հետագա համագործակցությանը և առաջիկա ծրագրերին:
‘