‘
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հետևյալ հայտարարությունը՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ Դավիթաշեն 46/3 հասցեում ծառեր են հատում:
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները շտապ մեկնեցին դեպքի վայր և արձանագրեցին, որ իսկապես, արմատախիլ են արվել թվով շուրջ 4-5 ծառեր այդ թվում՝պտղատու :
Բնակիչների հետ զրույցից պարզվեց, որ ծառահատումներն իրականացվում են այդ հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Այս առիթով շուրջ 30 բնակիչներ դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների Պաշտպանին, որը կուսումնասիրվի, և համապատասխան գրություններ կուղարկվի պատկան մարմիններին»:
‘