‘ՄԻՊ-ը 6 ամիս բացակայելու դեպքում 3000 դրամ տուգանելը հակասահմանադրական չի համարում ‘

771

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր հաղորդագրություն է տարածել, որում քաղաքացիներին զգուշացնում է, որ սույն թվականի հունիսի 1-ից սկսած վեց ամսից ավել ժամկետով Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu գտնվելու և այդ մասին վեցամսյա ժամկետը լրանալուն պես 15 օրվա ընթացքում գրավոր կերպով Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին տեղյակ չպահելու դեպքում սահմանված է տուգանք՝ 3000 ՀՀ դրամի չափով։

ilur.am-ը ՄԻՊ գրասենյակից փորձեց պարզել, թե արդյոք այս նոր օրենքը հակասահմանադրական չե՞ն համարում ու չե՞ն կարծում, որ այն խախտում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը: ՄԻՊ գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Կարմիրշալյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ դա հակասահմանադրական չի համարում:

«Ինչո՞վ է հակասահմանադրական: Օրենքը քեզանից ընդամենը պահանջում է գրավոր կերպով տեղյակ պահել, որ բացակայում ես: Թե այս տուգանքը սահմանելու հետևում ինչ պատճառներ են գտնվում, չեմ կարող հստակ ասել: Գուցե ընտրացուցակների ճշգրտության համար է», — ասաց նա:

ՄԻՊ Իրավական վերլուծության բաժնի պետ Արամ Վարդևանյանն էլ iLur.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ միջազգային պրակտիկայում նման փորձ չկա, սակայն դա բավարար չէ եզրակացնելու համար, որ նման տուգանք նախատեսելն ինքնին անիրավաչափ է:

«Տվյալ դեպքում մեր պետությունը որդեգրել է բնակչության պետական ռեգիստրի վերաբերյալ հատուկ քաղաքականություն և այդ քաղաքականության շրջանակներում որոշում է կայացվել, որ վեց ամիս անընդմեջ բացակայելու դեպքում քաղաքացին պետք է գրավոր կերպով տեղյակ պահի այդ մասին»,- ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ դա որևէ դժվարություն քաղաքացիների համար չի առաջացնելու:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ռամոսի նոր դեմարշն ընդդեմ Մոուրինյոյի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում մեկնարկել են հրամանատարա-շտաբային զորավարժությունները ‘