‘
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից տեղեկացնում են, որ անվճար 116 թեժ գիծը Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում, մասնավորապես մարզերում անհասանելի է՝ տեխնիկական խնդրի պատճառով: Տեխնիկական խնդրի մասին տեղեկացվել է ծառայություն մատուցող օպերատորը: Տվյալ պահին աշխատանքներ են կատարվում ծառայությունների սահմանափակումը կամ անհասանելիությունը կարգավորելու ուղղությամբ:
«Հաշվի առնելով մեր աշխատակազմի առաքելությունը և շուրջօրյա ծառայության ապահովման կարևորությունը՝ տեղեկացնում ենք, որ 116 թեժ գծի անհասանելիության դեպքում կարող եք զանգահարել 096-116-100 հեռախոսահամարին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
‘