‘ՄԻՊ թեկնածուի առաջադրման կարգը փոխվեց’

1218

89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովը հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության կարգը: 

Նախագծով սահմանվում է, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է, (որտեղ ՀՀԿ-ականները մեծամասնություն են) այսուհետ իրավասու Ազգային ժողովին ներկայացնելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկությունը:

Նախագիծը հեղինակել են ՀՀԿ-ականներ Հովհաննես Սահակյանը, Խոսրով Հարությունյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Մկրտչյանը, Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը եւ նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը: 

Նախորդ հոդվածը‘Ազգային խորհրդարանները կարող են արգելափակել Եվրամիության օրենքները’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Հայաստանի կրթական համակարգը ամորձատված է. Տեսանյութ’