‘ՄԻՊ. Կամայականությունների արդյունքում ուսուցիչները չէին ստանում նախատեսված աշխատավարձը’

1280

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«Վերջերս Հանրապետության տարբեր կրթական հաստատությունների ուսուցիչներ պարբերաբար դիմում էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով նրա միջամտությունը իրենց աշխատանքային դրույքին համապատսխան աշխատավարձ ստանալու հարցում: 

Որոշ ուսումնական հաստատություններում հաշվարկելու սխալ մեխանիզմների հետևանքով կես դրույքից մինչ մեկ լրիվ դրույք ընկած հատվածում ցանկացած դասաժամի դեպքում տրամադրվում է կես դրույք աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեցողի համար նախատեսված գումար: Հետևաբարար, այն ուսուցիչները, ում դասաժամերի քանակը ավել է կես դրույքից, սակայն չի հասնում մեկ դրույքի, ստանում են կես դրույքի համար նախատեսված աշխատավարձ: 

Այսպիսով, խախտվում է ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված Կարգը և Սոցիալական փաթեթով սահմանված կոնկրետ դասաժամերի վերաբերյալ համապատասխան հատկացումների չափը որոշ ուսումնական հաստատություններում չի պահպանվում: 

Այս առիթով Պաշտպանը դիմել էր ՀՀ ֆինանսների նախարարություն ՝ առաջարկելով վերացնել սոցիալական փաթեթի շահառուներին, այդ թվում՝ ուսուցիչներին տրամադրվող գումարների ոչ ամբողջական հատկացնելու պրակտիկան և համապատասխանեցնել այն Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի որոշմամբ հաստատված Կարգի պահանջներին: 

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Պաշտպանին հայտնել է, որ իրենք գրությամբ դիմել են համապատասխան լիազոր մարմիններին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, ՀՀ մարզպետարաններին, Երևանի քաղաքապետարանին Պաշտպանի կողմից մատնանշված բացթողումները շտկելու համար: 

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ Սոցիալական փաթեթով նախատեսված կարգավորումների սխալ մեկնաբանումը հանրակրթական դպրոցներում կհստակեցվի և համապատսախանաբար կվերացվի»:

Նախորդ հոդվածը‘Սոբյանինը հրաժարական է տալիս’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ բավարար ապացույցներ կան’