‘ՄԻՊ ներկայացուցիչները առաջիկա օրերին կայցելեն Շանթ Հարությունյանին’

516

Ինչպես նախապես տեղեկացրել ենք, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը արդեն 16 օր է, ինչ հացադուլ է անում, նա հյուծված է, դժվարությամբ, թեև առանց կողմնակի օգնության է տեղաշարժվում, ունի արյան ճնշման անկում:

Այս  մասին iLur.am-ը զրուցեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի հետ, ով հայտնեց, որ վերջերս տեղի ունեցած իրադարձությունների մասին իրենք տեղեկություն չունեն, քանի որ Շանթ Հարությունյանին այցելել էին դեռեւս այն ժամանակ, երբ նա նոր էր սկսել հացադուլը՝ ճշտելու թե արդյոք տրամադրվում են անհրաժեշտ պայմանները: Իսկ նրա ներկայիս առողջական խնդիրների եւ մնացած ահազանգերի մասին ՄԻՊ գրասենյակը ստույգ տեղեկություն կտրամադրի առաջիկա օրերին՝ Շանթ Հարությունյանին այցելելուց հետո: 

Նախորդ հոդվածը‘Ստեղծվել է Լևոն Խեչոյանի թաղման կառավարական հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. Ոստիկանապետը «գրում» է առանց գրչակոթը հանելու’