‘ՄԻՊ-ն իրազեկում է աշակերտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին’

1444

Օրեր առաջ հեռուստաընկերություններից մեկով ցուցադրված Վաղարշապատի դպրոցներից մեկում աշակերտուհու հետ կատարված դեպքը (երբ ֆիզկուլտուրայի դասաժամին աղջիկը արմունկի կոտրվածք էր ստացել) «Հայբուսակ» համալսարանի Շիրակի մասնաճյուղի հենակետային դպրոցի աշակերտներին բերել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի տարածքային գրասենյակ, հայտնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:

«Աշակերտները տարածքային գրասենյակից ակնկալում էին հարցեր և պատասխաններ ստանալ կապված իրենց իրավունքների ու պարտականությունների հետ:

Բուռն քննարկման ընթացքում աշակերտներից յուրաքանչյուրին հնարավորություն տրվեց արտահայտել իրենց խնդիրներն ու դժգոհությունները կապված թե իրենց դպրոցի և թե ընդհանուր կրթական համակարգի հետ: Աշակերտներին հետաքրքրում էին նաև թե ում պետք է դիմեն, երբ դպրոցում խախտվել են իրենց իրավունքները:

Հանդիպման մի հատվածն էլ նվիրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործունեության ծանոթացմանն ու Պաշտպանի լիազորությունների շրջանակի իրազեկմանը: Ցուցադրվեցին նաև տեսանյութեր կապված դպրոցում միջաշակերտական հնարավոր կոնֆլիկտների և երեխաների իրավունքների վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Գերմանական Բունդեսթագի նախագահն այցելեց Ծիծեռնակաբերդ’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ ղեկավարած «Օրրանը» դիմել է Քիմ Քարդաշյանին’