‘
Այսօր երեկոյան Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին սպասելիս միջադեպ տեղի ունեցավ մի քանի քաղաքացիների եւ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի միջեւ: Արմեն Մարտիրոսյանը նրանց պրովոկատոր անվանեց, իսկ «Ժառանգության» ակտիվիստ Իզաբելլա Աբգարյանը հայտարարեց, որ «թույլ չեն տալու, որ որոշ մարդիկ պայքարը տանեն իրենց հարմար հունով»: Որոշ ժամանակ անց կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը փորձեց հարթել միջադեպը՝ Արմեն Մարտիրոսյանի անունից ներողություն խնդրելով քաղաքացիներից: ՄԱնրամասները՝ տեսանյութում:
‘