‘Միջադեպ. Զամերը հայհոյել է Գվարդիոլային’

1079

Մյունխենի «Բավարիայի» հերթական մարզման ժամանակ վիճաբանել են թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան եւ ակումբի մարզական տնօրեն Մատիաս Զամերը: Այս մասին հաղորդում է SKySportNews-ը:

Տարաձայնությունների պատճառը դեռ հայտնի չէ, սակայն լրագրողները նկատել են, որ Զամերը զուսպ չի եղել Գվարդիոլայի հանդեպ և հայհոյել է նրան:

Հետագայում Զամերը հերքել է լուրերը՝ նշելով, որ սովորական մարզում է եղել իրենք չեն  վիճաբանել:

«Բավարիան» պատրաստվում է հունվարի 30-ին կայանալիք Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի հանդիպմանը: Մյունխենցիները կհյուրընկալվեն «Վոլֆսբուրգին»:

Նախորդ հոդվածը‘«Անօթևան» Ռոնալդուն ցուցադրել է իր տեխնիկան փողոցում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Կապտանռնագույնները» կարծում են, որ Ռոնալդուն նվազագույնը 4 խաղով պետք է որակազրկվի։’