‘
Քաշաթաղում արտառոց միջադեպ է տեղի ունեցել որսի ժամանակ. որսորդներից մեկը որսի ժամանակ կրակել եւ վիրավորվել է մյուս որսորդին: ԼՂՀ ոստիկանությունը հայտնում է, որ օգոստոսի 15-ին, ժամը 12:20-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «Բարթազ» կոչվող տեղամասում, ՀՀ Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ` 1970թ. ծնված Ա. Հ-ն որս կատարելու ժամանակ հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել ՀՀ Կապանի հիվանդանոց:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 07:00-ի սահմաններում, Ա. Հ-ն, Ներքին Դվին գյուղի բնակիչ, 1987թ. ծնված Ա. Կ-ն և նույն մարզի Աբովյան գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Յու. Ս-ն, նշված վայրում որս են կատարել: Որսի ժամանակ վերջինս` ապօրինի պահվող երկփողանի 16 տրամաչափի ողորկափող հրացանով անզգուշությամբ կրակոց է արձակել Ա. Հ-ի ուղղությամբ և հասցրել կոտորակային վնասվածքներ: Յու. Ս-ն և Ա. Կ-ն բերման են ենթարկվել ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի Միջնավանի բաժանմունք: Հրացանն առգրավված է:
‘