‘Միջադեպ ՀԱՊԿ ԽՎ նիստի ժամանակ. Հայ պատգամավորը պահանջել է ռուսերենից հայերեն թարգմանություն’

2088

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որի ընթացքում կքննարկվեն պաշտպանության ոլորտում համագործակցության աշխուժացման և անվտանգության ապահովման հեռանկարները ՀԱՊԿ տարածքում:

Նիստի ժամանակ տեղի է ունեցել միջադեպ. Խաչատուր Քոքոբելյանը, մասնավորապես, դժգոհություն է հայտնել այն առնչությամբ, որ չի ապահովվում ինչպես ելույթների համաժամանակյա թարգմանություն, այնպես  էլ հանձնաժողովի փաստաթղթերի թարգմանություն ռուսերենից հայերեն: «Հայաստանի պետական լեզուն հայերենն է, այնպես որ, նիստում պետք է ապահովվի հայերեն թարգմանություն», — հայտարարել է Քոքոբելյանը: Ի պատասխան` հանձնաժողովի հայաստանցի համանախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Խոսրով Հարությունյանը նշել է, որ ՀԱՊԿ աշխատանքային լեզուն ռուսերենն է`անկախ կազմակերպության տարբեր կառույցների նիստերի անցկացման վայրից: Միևնույն ժամանակ Հարությունյանը խոստացել է համաժամանակյա թարգմանություն ապահովել անձամբ Քոքոբելյանի ելույթի ժամանակ:

Նախորդ հոդվածը‘Վիկտոր Վալդես. Պարզապես խնդրում եմ, որ ով էլ ինձ փոխարինի, նրան գրկաբաց ընդունեն’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանը Լեֆորի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և սադրիչ գործողությունների վրա’