‘
Մարտորնիում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մի խոսքը դարձավ միջադեպի պատճառ։ Նա, խոսելով խոչնդոտների մասին, ասաց , թե «մեր մեջ թուրք կա, որը մեր միջից պետք է հանել»։ Այդ զայրացրեց մի տղամարդու։ Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:
Նա մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին, ասելով, թե իրենք հանդիպել են «ստալիչնի պոլկում», որից հետո նա հայտնեց իր վրդովմունքը Ռուբեն Հակոբյանի ելույթի այն մասի վերաբերյալ, որտեղ պարոն Հակոբյանն ասում է,որ պետք է հանենք մեր մեջի թուրքին։ «Թուրքը Մարտունի չի մտել»,- բղավեց նա։
Եվ սկսվեց վիճաբանություն։
Րաֆֆի Հովհաննիսյանը, հանդարտեցնելով հավաքվածներին, ասաց, որ այդ մարդն ուղարկված սադրիչ է։
‘