‘Միջադեպ ՍԴ-ում. Տիգրան Մուկուչյանին հանցագործ են անվանել (Տեսանյութ)’

1610

ՍԴ-ն այսօր ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին լսելուց հետո սկսեց լսել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի փաստարկները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Սահմանադրական դատարանում հանդիսանում է պատասխանող կողմ:

Տիգրան Մուկուչյանը մասնավորապես իր խոսքում նշեց, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ՍԴ ներկայացրած 16 էջից բաղկացած դիմումի նախաբանում հիմնազուրկ փաստարկներ էին ու բառացի արտագրված եւ մեջբերված են մի շարք օրենսդրական հոդվածներ:

«Դիմում ներկայացված դատողությունները խիստ սուբյեկտիվ էին ու սեփական տեսակետներն էին»,- հայտարարեց պարոն Մուկուչյանը: Ի դեպ, նրա պատրաստել էր բավականին ծավալուն ելույթ, որի կեսից նրան ընդհատեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ խնդրելով խոսել բուն դիմումի շրջանակներում ու շատ չծավալվել:

Տիգրան Մուկուչյանն իր 48 էջանոց ելույթից ընթերցեց ընդամենը 26-ը:

«Ա1+»-ի փոխանցմամբ, ընդմիջում հայտարարելուց անմիջապես հետո ՍԴ միջանցքում ներկաներից մեկը Տիգրան Մուկուչյանի հասցեին ասաց, որ նա հանցագործ է, որի արդյունքում վիճաբանություն ու լեզվակռիվ սկսվեց նրա և ՍԴ նիստը հետեւողներից մեկի միջեւ: Վիճաբանողներին ՍԴ աշխատակիցները խնդրեցին լքել շենքը: 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Արձանագրվել է գրիպի դեպքերի և սուր շնչառական վարակների աճ’
Հաջորդ հոդվածը‘Լիբիայում կեղծ ալկոհոլային խմիչքներից թունավորման պատճառով 38 մարդ է մահացել’