Եվրամիությունը, Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը հայտարարել են չարագործությունների հետ կապված (Atrocity Crimes Advisory Group, ACA) հանցագործությունների հետաքննության խորհրդակցական խումբ ստեղծելու մասին, որպեսզի համակարգեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմում ռազմական հանցագործներին պատասխանատվության կանչելու ջանքերը։
ACA-ի գլխավոր առաքելությունը լինելու է Ուկրաինայի գլխավոր դատախազի աշխատանքին աջակցելը՝ հանցագործությունների ապացույցների փաստաթղթավորման, պահպանման և վերլուծության ուղղությամբ, որոնք ռուսաստանցի զինվորականները կատարել են Ուկրաինայում, նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Խորհրդակցական խմբի քրեական փորձագետների մեծ մասը անվտանգության նկատառումներով կաշխատի Լեհաստանում։
«Ռազմական հանցագործությունները չեն կարող մնալ անպատիժ»,- հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Փոխանցում է BBC-ն։