‘ Միջազգային ճգնաժամային խումբը գրանցել է լարվածության աճ ղարաբաղյան հակամարտության գոտում’

922

Միջազգային ճգնաժամային խումբն իր հերթական հաշվետվությունում գրանցել է լարվածության աճ ղարաբաղյան հակամարտության գոտում: Ինչպես նշվում է ՄՃԽ կայքում զետեղված հաշվետվությունում, փետրվարի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի մասին: Նշվում է նաեւ, թե  ճակատային գծի ողջ երկայնքով հունվարի կեսին հաճախակի դարձած զինված բախումները շարունակվել են նաև փետրվարին, թեև` պակաս ինտենսիվությամբ, և «հանգեցրել են կորուստների ինչպես հայկական, այնպես  էլ ադրբեջանական կողմերում»:

Հաշվետվությունում հիշատակում չկա հակամարտության գոտում լարվածության սրման իրական մեղավորի մասին: Զեկույցն առավելապես ներառում է ակնհայտ փաստերի թվարկում: 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի միլիարդատերերից 6-ը հայ են, բայց ոչ մեկը Հայաստանից չէ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբորը փոխարինած դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի նախագահին’