‘Միջազգային վավերացման ձեւաթուղթը (ապոստիլ) կտրամադրվի միայն անգլերեն’

6492

‘

Հուլիսի 22-ից արդարադատության նախարարության կողմից տրամադրվող միջազգային վավերացման ձեւաթուղթը (ապոստիլ) կտրվի միայն անգլերենով:

Արդարադատության նախարարությունից  հայտնում են, որ այս փոփոխության արդյունքում քաղաքացիներն այլեւս ստիպված չեն լինի նյութական եւ ժամանակային լրացուցիչ ռեսուրսներ ծախսել եւ հայալեզու ձեւաթուղթը տալ նոտարական թարգմանության՝ այն «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի կոնվենցիային միացած երկրներ ներկայացնելու համար:

 

‘

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը բացատրություններ է պահանջում’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի Մեջլիսն արգելել է «Հայոց ցեղասպանություն» արտահայտության օգտագործումը’