‘
Հունիսի 25-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1,5 մլն դոլար ¥612.750 մլն դրամ¤, 408.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հունիսի 23-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 7,5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.1 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:
‘