‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ.դոլար ‘

652

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ. դոլար (122.655 մլն.դրամ), 408.85 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հոկտեմբերի 8-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 1.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.3 տոկոսային կետով: Հոկտեմբերի 10-ին բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 1.700 հազ.դոլար (694.450 մլն. դրամ), ինչը մոտ 5.7 անգամ ավելի է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.50 դրամ/դոլար:

 

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայում ‘
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ մամուլի խոսնակ. Չորս տարիների ընթացքում մենք թուրքական կողմի նույն հին երգն ենք լսում’