‘Միջոցառում Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցչությունում’

727

Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի Կոմպիեն քաղաքում տեղի  է  ունեցել « Խաչքարների` հայկական քարե խաչերի արվեստը»ցուցահանդեսը: Փոխանցում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ այդմ, միջոցառմանը ներկա է եղել Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ, Կոմպիենի քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամ Ֆիլիպ Մարինին:

Բացման արարողությանը նախորդել է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտականներկայացուցչության կողմից կազմակերպված կոնֆերանսը, որի ընթացքում ներկայացվել է «Արցախ՝ հայկական  արվեստի ևավանդույթների պարտեզ» գիրքը, իսկ գիտնական Տիգրան Կույումջյանը միջոցառման մասնակիցներին ծանոթացրել է Արցախի մանրանկարչության հետ: 

Ցուցահանդեսը կգործի Կոմպիեն քաղաքում մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը:

 

  

Նախորդ հոդվածը‘Հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումն անցել է առանց միջադեպերի’
Հաջորդ հոդվածը‘Foreign Policy Journal. Եվրոպան պարտվում է Ռուսաստանի հետ ազդեցության ճակատամարտում’