Միջոցներ են ձեռնարկել, որ ԱԹՍ-ի բեկորները չընկնեն օտարների ձեռքը

136

ԱՄՆ-ը միջոցներ է ձեռք առել, որպեսզի իր MQ-9 անօդաչու թռչող սարքի բեկորները չընկնեն ուրիշների ձեռքը, երեքշաբթի CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

«Մանրամասների մեջ շատ չխորանալով՝ կարող եմ ասել, որ այդ անօդաչուի պահով մենք միջոցներ ենք ձեռք առել՝ մեր սեփականությունը, կոնկրետ՝ այդ անօդաչուն պաշտպանելու նպատակով։ Դա ԱՄՆ-ի սեփականությունն է»,- հայտնել է Քիրբին՝ մեկնաբանելով, թե արդյո՞ք հնարավոր է, որ Սև ծովում Ռուսաստանը կարողանա հավաքել այդ բեկորները։ «Բնականաբար՝ մենք չենք ուզում, որ դրանք հայտնվեն ուրիշի ձեռքում «- շեշտել է Քիրբին։

Ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը ճեպազրույցում չէր ճշտել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը մտադիր է Սև ծովի հատակից դուրս բերել թռչող սարքի բեկորները։ Նա ենթադրություն էր արել, թե ռուսաստանյան կողմն առայժմ անօդաչուի բեկորներ  չի ստացել։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հաղորդել է, որ Ռուսաստանի ՌՏՈՒ հսկող միջոցները երեքշաբթի առավոտյան արձանագրել են MQ-9-ի թռիչքը Ղրիմի թերակղզու մոտ, ԱԹՍ-ն տեղաշարժվել է «հատուկ ռազմական գործողություն» անցկացնելու նպատակով հաստատված՝ օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմի շրջանի սահմանները խախտելով, թռիչքն իրականացվել է անջատված սարքավորումներով, այն կտրուկ մանևրել է, սկսել է անկառավարելի թռիչքով վայրէջք կատարել և բախվել է ջրի մակերևույթին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԶախարովա․ ՈՒՈՒԵ-ն «բանդիտական ռեժիմի» պատանդի վիճակում է
Հաջորդ հոդվածըՂրղզստանի և Ղազախստանի նախագահները կմասնակցեն ԹՊԿ գագաթնաժողովին