Միջուկային պատերազմի սպառնալիքը կսրի հակամարտությունը

103

Միջուկային պատերազմի սպառնալիքի ուռճացումը չի օգնի լիցքաթափելու իրավիճակն Ուկրաինայում, այլ ընդամենը կրակ կլցնի յուղին։ Պեկինը զսպվածության և դիվանագիտական ջանքեր գործադրելու կոչ է անում բոլոր կողմերին, РИА Новости-ին հաղորդել են Չինաստանի ԱԳՆ-ից։

Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դիմելով ռուսաստանցիներին, հայտարարեց, որ Արևմուտքն իր հակառուսաստանյան քաղաքականության, ինչպես նաև Ռուսաստանի հասցեին շարունակ հնչող սպառնալիքների հարցում անցել է բոլոր սահմանները։

 Ըստ նրա՝ Արևմուտքն անցել է միջուկային շանտաժի՝ սպառնալով Ռուսաստանի դեմ զանգվածային ոչնչացման զենք կիրառել։ Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է Արևմուտքին, որ իր երկիրը մի շարք բաղադրիչների հարցում գերազանցում է արտասահմանյան ռազմական տեխնիկային, և ՌԴ-ին միջուկային զենքով շանտաժ անողներին զգուշացրել է, որ քամին կարող է շրջվել իրենց կողմը։

Իր հերթին՝ ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր Telegram-ալիքում երեքշաբթի գրել է, որ եթե Ռուսաստանն ստիպված լինի ամենահզոր զենքը կիրառել Կիևի դեմ, ապա ՆԱՏՕ-ն չի միջամտի, որովհետև, ըստ նրա,  անդրօվկիանոսյան և եվրոպացի երեսպաշտները չեն պատրաստվում զոհվել միջուկային ապոկալիպսիսում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՊՀ-ում արձագանքում են ռուսաստանյան զորահավաքին
Հաջորդ հոդվածըՄեսիի ինքնաթիռն այս ամռանը 52 չվերթ է կատարել