‘Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են’

835

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 23-ին` ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Արագածում, Ապարանում, Սիսիանում եւ Գորիսում տեղում է ձյուն: 

Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘«Անզեն» հրշեջը հնարամիտ հակահարված է տվել փողոցային խուլիգաններին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ավստրալիայի թենիսի բաց առաջնության 10-րդ օրը՝ տեսաշարով’