‘Միջքաղաքային երթուղիների համար մրցույթն անցավ առանց մրցակցության’

953

Այսօր Տրանսպորտի և կապի նախարարության հայտարարած միջքաղաքային և գյուղական մի քանի երթուղիների համար մրցույթը անցավ առանց մրցակցության: «Ազատության» փոխանցմամբ, 7 երթուղիների համար մրցում էին 5 ընկերություն: Հանձնաժողովը ներկայացված 14 երթուղային միկրոավտոբուսների ստուգումն ավարտեց բավականին արագ՝ 20-30 րոպեում, յուրաքանչյուր մեքենային տրամադրելով մոտ 2 րոպե: Մրցութային հանձնաժողովի նախագահ Դավիթ Մելքոնյանը «Ազատության» հետ զրույցում փաստեց, որ այս երթուղիներից յուրաքանչյուրը սպասարկելու համար մեկ ընկերություն է հայտ ներկայացրել: Հարցին, թե արդյո՞ք մրցակցության բացակայությունը պայմանավորվա՞ծ է նրանով, որ երթուղիները սպասարկող ընկերությունները որոշակի պաշտոնյաների են պատկանում, հանձնաժողովի նախագահը պատասխանեց.- «Ինձ էդպիսի հարցեր մի տվեք, ես չգիտեմ ոչ պաշտոնյա, ոչ մեծահարուստ: Իմ համար բոլորը փոխադրող են և կազմակերպության անուն»:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն երկու շաբաթվա ընթացքում: 

Նախորդ հոդվածը‘Amnesty. Եվրամիությունը լավ չի օգնում սիրիացի փախստականներին’
Հաջորդ հոդվածը‘Ահմետովը Ուկրաինայի իշխանությանը և ընդդիմությանը երկխոսության կոչ է արել ‘